Ապրիլի 5-ին շուրջ 1,5 հազար կալանավորներ են փախել Նիգերիայի Օվերրի քաղաքի (Իմոյի հարավային նահանգի վարչական կենտրոնի) կենտրոնական բանտից: Այդ մասին հաղորդել է բրիտանական The Guardian թերթի տեղական տարբերակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Թերթիտվյալներով՝ զինված խումբը դինամիտի միջոցով պայթեցրել է բանտի պատի մի մասը եւ ներթափանցել դրա տարածք: Իր հերթին նիգերիական Vanguard թերթը նշում Է, որ անհայտ անձինք գրոհով գրավել են շենքը, առնվազն մեկ ոստիկան սպանված է: «Հարձակվողները բանտը գրավել են

մեկ ժամում»,- մեջբերում է հրատարակությունը իրադրաձությունների ականատեսերից մեկի խոսքը: Նա նշել է, որ զինված խումբը գլխավոր մուտքին է մոտեցել բանակային համարանիշերով ավտոմեքենայով: Այժմ բանտ են ուղարկվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ:

Կատարվում է փախած բանտարկյալների որոնում: The Guardian-ի տվյալներով՝ միաժամանակ գրոհի է ենթարկվել բանտի մոտ գտնվող ոստիկանական տեղամասը: Այնտեղից նույնպես փախել են նախնական կալանքի տակ գտնվող մարդիկ: Այնուհետեւ հարձակվողները հրկիզել են ոստիկանության շենքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: