[ad_1]

Ֆիլիպիններում ոստիկանության աշխատակիցները կարանտինային սահմանափակումները խախտած տղամարդուն որպես պատիժ ստիպել են 300 անգամ կքանստել, ինչի հետևանքով վերջինս օրեր անց մահացել է, գրում է BBC-ն։

Կավիթի նահանգում Դարեն Մանաոգ Պենարեդոնդոին ոստիկանները կանգնեցրել են անցյալ հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ից հետո։

Հանգուցյալի ընտանիքի անդամները պնդում են, որ տղամարդուն, ինչպես նաև պարետային ժամը խախտած մյուս մարդկանց որպես պատիժ ստիպել են 100 անգամ կքանստել, «ապա միաժամանակ չկքանստելու պատճառով՝ ստիպել են 300 անգամ այդ գործողությունն անել»։

Նրա եղբոր խոսքով ՝ Պենարեդոնդոն ամբողջ ուրբաթ սողալով է տեղաշարժվել։

«Այդ ամբողջ օրը չէր կարողանում քայլել, սողում էր։ Բայց ես դա լուրջ չընդունեցի, որովհետև ասաց՝ պարզապես մարմինն է ցավում»,- հայտնել է տղամարդու եղբայրը։

Ընտանիքի խոսքով՝ Պենարեդոնդոն մահացել է շաբաթ օրը։

Նշվում է, որ դեպքի առնչությամբ անցկացվում է հետաքննություն։ Տղամարդու ընտանիքը կատարվածը «խոշտանգում» է որակում՝ կոչ անելով պատժել ոստիկաններին։

Quarantine violator dies after being forced to do 300 rounds of exercise – family

 

 

 

 



Աղբյուր