[ad_1]

Լա-Նինյա երեւույթը, որը պատասխանատու է ջերմաստիճանի արտասովոր անկման եւ Հյուսիսային կիսագնդում (այդ թվում՝ Ռուսաստանում) առատ տեղումների համար այս ձմեռ եւ գարնան սկզբում, հավանաբար, կապված է  22-ամյա արեւային ցիկլի ավարտի եւ նոր ցիկլի մեկնարկի հետ, համարում են ամերիկյան գիտնականները:

Լա-Նինյան եւ Էլ-Նինյոն բնության երեւույթներ են, որոնց ժամանակ Խաղաղ օվկիանոսի տրոպիկական գոտում ջրերը փոխում են ջերմաստիճանը: Էլ-Նինյոյի դեպքում այն տաքանում է, իսկ Լա-Նինյայի ժամանակ՝ սառում, գրում է Naked-Science-ը: Ըստ էության՝ դա միեւնույն եղանակային անոմալիայի երկու կողմերն են: Հենց ուժգին Լա-Նինյան է պատասխանատու Հյուսիսային կիսագնդում այս ձմեռ եւ գարնան սկզբում սրտի համար: Այդ ֆենոմենն առաջանում է, երբ ուժգին քամիները ցրում են օվկիանոսում ջրի մակերեսային ջաք շերտը եւ հեռացնում այն Հարավային Ամերիկայից դեպի Ինդոնեզիայի կողմը: Ջաք ջրերի փոխարեն բարձրանում են սառը ջրերը՝ խորքերից:

Միեւնույն ժամանակ Լա-Նինյան եւ Էլ-Նինյոն վատ են ուսումնասիրված: Հայտնի է, որ այդ ֆենոմեններն ի հայտ են գալիս որոշակի պարբերականությամբ եւ ամեն անգամ տարբեր կերպ են դրսեւորվում: Մերիլենդի համալսարանից գիտնականներն անցկացրել են սեփական հետազոտությունն ու կապել Լա-Նինյա երեւույթն արեւային ակտիվության փոփոխության հետ, մասնավորապես, 22-ամյա արեւային ցիկլի փոփոխության հետ:

Արեւային ցիկլի ավարտը, որի ականատեսն ենք մենք ներկայում, հեղինակների կարծիքով, նույնպես կապված է Լա-Նինյայի հետ: Գիտնականներն ընդգծում են, որ արեւային ցիկլերի եւ վերոնշյալ կլիմայական փոփոխությունների փոխկապվածության գաղափարը նոր չէ: Ընդ որում՝ ԱՄՆ-ից մասնագետներն առաջինն են, ովքեր կապել են 22-ամյա ցիկլը Էլ-Նինյոյի եւ Լա-Նինյայի հետ, քանի որ արեւային ակտիվության 11-ամյա ցիկլի վրա շատ ավելի բարդ է հենվել. դրանք բնավ այնքան էլ հստակ որոշված չեն:



Աղբյուր