[ad_1]

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, որի ընթացքում անդրադարձ է կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերություններին:

Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Մոսկվայում գտնվելու ընթացքում չի հանդիպել ՌԴ նախագահի հետ, իսկ Պոզների երկրորդ հարցին առ այն, թե արդյոք Քոչարյանը որևէ բան քննարկել է ՌԴ նախագահի հետ հեռախոսակապով ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է. «Եկեք թողնենք այդ թեման»:

Խոսելով Հայաստանում առկա իրավիճակի մասին, ՀՀ երկորդ նախագահը Հայաստանում առկա իրավիճակը անբավարար է գնահատել` լրագրողի առաջարկած ֆրանսիական գնահատման 20-բալանով համակարգով տալով 3 գնահատականը: 

«Ես կգնահատեի 3: Ահա այդքան վատ է»,-ասել է Քոչարյանը:

Ամենասուր խնդիրը Հայաստանում, ըստ երկրորդ նախագահի, հետպատերազմական վիճակն է, որը ստեղծվել է պարտությունից հետո: «Դա ապատիան է, դա տնտեսության անկումն է … այսինքն չկա որևէ ոլորտ, որի մասին կարելի է համեմատաբար լավ արտահայտվել»,-նշել է Քոչարյանը:

 



Աղբյուր