[ad_1]

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա դիմակայության վերաբերյալ իր մտքերով:

«Միգուցե այս մրցաշրջանում «Բորուսիան» կայունություն չունի, բայց եթե գնահատում ես անհատական խաղը, ապա յուրաքանչյուր խաղացող ֆանտաստիկ է: Այնտեղ կան երիտասարդ խաղացողներ: Նրանք նոկաուտի ենթարկեցին «Սեւիլիային», որը միշտ հիանալի է խաղում փլեյ-օֆֆում:

Երկու հանդիպում է մեզ սպասվում,  եւ ով ավելի լավ խաղա, նա էլ առաջ կգնա»,-ասել է Գվարդիոլան:

«Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Դ.» հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



Աղբյուր