[ad_1]

Երեւանում այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետեւ առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը:

 



Աղբյուր