Զատկի ընթրիքն ընտանիքի հետ վատ է ավարտվել Ջուզեպպե Կալվարուսոյի համար, ով Պալերմոյի Պալյարելի թաղամասի մաֆիայի պարագլուխն է համարվում, հայտնում է ANSA-ն:

Կալվարուսոն վաղուց էր տեղափոխվել Բրազիլիա եւ Պալերմո էր վերադարձել տոները նշելու համար: Ոստիկանները նրան բերման էին ենթարկել, երբ նա ընտանիքի հետ էր տոնում էր Զատիկը: Նրա հետ միասին բերման էր ենթարկվել եւս 4 մարդ: Նրանք բոլորը մեղադրվում են շորթման, մարմնական վնասվածք հասցնելու, առեւանգման, ակտիվների ֆիկտիվ պահպան համար:

Կալվարուսոն Պալիարիելի մաֆիայի «ընտանիքի» ղեկավար էր դարձել բոս Սետիմո Մինեոյի ձերբակալությունից հետո: Վերջերս նա տեղափոխվել էր Բրազիլիա՝ գործերի կառավարումը փոխանցելով իր աջակիցներին:

 



Աղբյուր