[ad_1]

Վաղը՝ ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին, Սեւան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարությունից։

«Հանրահավաքին ելույթ կունենան Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Շարժման ներկայացուցիչներ։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել եւ ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին»,- ասվում է հայտարարության մեջ։

 

 



Աղբյուր