[ad_1]

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՈԵՒՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Բարբոսա Մյուլլեր — «Ֆունդաո» (Պորտուգալիա) 

Ռոբերտ Բոյարկին — «Ռոստով» (Ռուսաստան)

Արտյոմ Զաքարյան — «Արարատ-Արմենիա»

Էրիկ Հարությունյան — ՀՊՏՀ

Արթուր Մկրտչյան — «Լեո»

Սարո Գալստյան — «Լեո»

Գարեգին Մաշումյան — «Լեո»

Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան — «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան — «Ստալիցա» (Բելառուս)

Վիտինյո — «Լյուբավա» (Լեհաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան — «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան — «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)

Այս անգամ հավաքականին են միացել նաև Նորիլսկի «Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:  

ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ։



Աղբյուր