[ad_1]

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել:

Նշենք, որ այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել այն։



Աղբյուր