[ad_1]

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, մանդատը վայր դրած  Սուրեն Գրիգորյանին կփոխարինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը՝ հաստատելով, որ մանդատը վերցնելու է։

Հիշեցնենք, որ մարտի 23–ին, Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ ԱԺ նախագահն այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է Արդարադատության նախարարի տեղակալ։

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Սուրեն Գրիգորյանին հաջորդում էր Միսաք Բաբաջանյանը, որն ավելի վաղ  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց որոշել է՝ պատգամավորական գործունեությամբ չի զբաղվելու եւ ինքնաբացարկ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր գրանցումն արդեն ուժը կորցրած է ճանաչել։

«Ես փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում եւ չեմ ուզում աշխատանքս փոխել»,– ասել էր  Բաբաջանյանը։

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Բաբաջանյանին հաջորդում էր Վահագն Ալեքսանյանը։



Աղբյուր