[ad_1]

Business Insider ամերիկյան հրատարակությունն անդրադարձել է Ռուսաստանի ռազմածովային ուժերին, որոնք սպառնալիք են ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) զինված ուժերի համար:

Հրատարակությունը նշում է, որ ԽՍՀՄ-ից ժառանգված նավատորմն արագորեն շարքից դուրս է եկել, իսկ նավերի մեծ մասը շահագործումից հանվել է: Սակայն վերջին տարիներին Ռուսաստանը զգալի միջոցներ է հատկացրել սրանք արդիականացնելու համար:

«Արդյունքը աճող ժամանակակից ուժն  է, որը եզակի մարտահրավերներ է ստեղծում ՆԱՏՕ-ի զինված ուժերի համար»,- ասվում է հոդվածում: 

Ինչպես նշում է Business Insider-ը, խոշոր հածանավերին և կործանիչներին փոխարինել են ժամանակակից մարտական պատրաստություն ունեցող ավելի փոքր նավերը, ինչպիսիք են կորվետները (հետախուզական, պահակային և սուզանավերի դեմ կռվող ռազմանավեր,-Tert.am) ու ֆրեգատները (պահակային ծառայության ռազմանավեր,-Tert.am): Միևնույն ժամանակ, ռուսներն ունեն այնպիսի զենքեր, որոնք ավելի փոքր չափերով են, քան ՆԱՏՕ-ի նմանատիպ նավերը, բայց այդ զինատեսակները մի շարք առավելություններ ունեն:

Ըստ պարբերականի՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի «իրական ուժը» այժմ ջրի տակ է: Ռուսական նավատորմն ունի 59 սուզանավ, այդ թվում՝ 12 միջուկային էներգիայով աշխատող բալիստիկ հրթիռային սուզանավ, և 9 միջուկային էներգիայով աշխատող թևավոր հրթիռային սուզանավ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը 7 միլիարդ ռուբլի արժողությամբ նավ կստեղծի Արկտիկայում աշխատելու նպատակով: 

 



Աղբյուր