«Գելափ ինթերնեյշնըլ ասոցացիայի» Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ընկերության հերթական հարցման շրջանակներում քաղաքացիներն արտահայտել են իրենց վերաբերմունքը քաղաքական գործիչների նկատմամբ։ Միջինացված գնահատականներով առաջին տեղում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որ ստացել է 3,7 բալ, 2,7 բալով երկրորդ տեղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, 2,4 միավորով երրորդ հորիզոնականում է հայտնվել ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանը։ Չորրորդ հորիզոնականը 2,1 բալով կիսում են Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը, նրանց հաջորդում է Էդմոն Մարուքյանը 1,9 միավորով, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 1,6 բալ, իսկ վերջին շրջանում ակտիվ գործունեություն ծավալող Իշխան Սաղաթելյանը և միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ստացել են 1,5 բալ։ Թոփ շքերթը

եզրափակում է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը իր 1,4 բալով։ Այստեղ են ասել՝ ժողովրդի սերը, բարձր վարկանիշը մի օր կա, մի օր էլ չկա։ Հարցվածների 92 տոկոսը տեղեկացված է Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին գրառումից։ Հարցման մասնակիցների 35,5 տոկոսը համոզված է, որ վարչապետի գլխավորությամբ

կազմակերպված ընտրությունները կլինեն արդար և թափանցիկ, իսկ 9 տոկոսը կարծում է, որ «ավելի շուտ՝ այո», կլինեն արդար։ «Ավելի շուտ՝ ոչ» նշել են հարցվածների 9 տոկոսը, իսկ 29,9 տոկոսը գտնում են՝ միանշանակ ոչ, ընտրությունները արդար և թափանցիկ չեն կարող լինել։ Հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների 12,9 տոկոսը։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

https://ochenklyovo.ru/%d5%ac%d6%80%d5%a1%d5%b0%d5%b8%d5%bd/%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a5%d6%80-%d6%83/