[ad_1]

«Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը Ժողորդավարական ուժերի միության հետ կոալիցիայով հաղթում է Բուլղարիաում կայացած խորհրդարանական ընտրություններում:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, էքզիթ-փոլերի տվյալներով, որոնք պատրաստել են Alpha Research սոցիոլոգիական գործակալությունը և bTV հեռուստաալիքը, «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների մոտ 25.7 տոկոսը: Market Links սոցիոլոգիական գործակալության տեղեկություններով՝ կուսակցությանն աջակցություն է հայտնել ընտրողների 24.5 տոկոսը:

Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը Alpha Research-ի հաշվարկներով ստացել է 17.6 տոկոս ձայն, Market Links-ի տվյալներով՝ 16.9 տոկոս:

Բուլղարիայի նոր Ազգային ժողովում կաշխատեն նաև «Կա նման ժողովուրդ» կուսակցության ներկայացուցիչները, որոնք ընտրողները 15.2 կամ 15.7 տոկոս ձայն են տվել: «Շարժում հանուն ազատության և իրավունքի» կուսկացությունը գործակալությունների հաշվարկներով ստանում է 11 կամ 10.4 տոկոս ձայն:

Քվեարկությունը խորհրդարանական ընտրություններում ավարտվել է տեղի ժամանակով 20:00-ին (21:00 երևանյան): Փակվել են երկրում բացված մոտ 12 000 ընտրատեղամասերը: 17:00-ի դրությամբ մասնակցության հայտը կազմել է 40,18 տոկոս, քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2,6 մլն մարդ:

240 պատգամավորական մանդատի համար պայքարում են 22 կուսակցության և 8 կոալիցիայի ներկայացուցիչներ:



Աղբյուր