[ad_1]

Կորոնավիրուսով վարակման դեպքերը ողջ աշխարհում գերազանցել են 130 մլն-ը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմկերպության տվյալների՝ ողջ աշխարհում «Քովիդ-19»-ով վարակվածների թիվն ապրիլի 4-ի դրությամբ հասել է 130 422 190-ի:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ԱՀԿ տվյալներով՝ վերջին մեկ օրում կորոնավարակակիրների թիվն ավելացել է 510 365-ով, մահացածներինը՝ 10 173-ով: Ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում արձանագրվել է մահվան 2 842 135 դեպք:

ԱՀԿ վիճակագրությունը հիմնվում է միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, որոնք տրամադրում են պետությունները: 

Վերջին մեկ օրում գրանցված վարակման նոր դեպքերի ավելի քան 34 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (177 098): Երկրորդ տեղում է Եվրոպան (169 858), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (103 810):

Վարակվածության ցուցանիշով ողջ աշխարհում առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (ավելի քան 30 մլն), Բրազիլիան (12.9 մլն), Հնդկաստանը (12.4 մլն), Ֆրանսիան (4,6 մլն), Ռուսաստանը (4,5 մլն), Մեծ Բրիտանիան (4,3 մլն):



Աղբյուր