[ad_1]

Լոնդոնի «Չելսիի» ու ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակում կայացած «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում: 

«Պուլիշիչը արագացում կատարեց ու ասաց, որ ծնկի ստորին հատվածում ցավեր է զգում: Մենք ստիպված էինք փոխարինել նրան»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Ամերիկացի կիսապաշտպանը վտանգում է բաց թողնել ՉԼ-ի քառորդ եզրափակչի՝ «Պորտուի» դեմ կայանալիք առաջին հանդիպումը:

Պուլիշիչն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում դարձել է 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

«Չելսին» 30 տուրից հետո 51 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

 

 



Աղբյուր