[ad_1]

Կիրակի բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ 107 մարդ է ձերբակալվել Լոնդոնում ոստիկանության լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ կառավարության ծրագրերի դեմ ցույցերի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը:

Շաբաթ հազարավոր մարդիկ քայլերթ են իրականացրել երկրի բազմաթիվ քաղաքներում՝ բողոքելով ընդդեմ ոստիկանության, հանցավորության, դատարաններերի եւ դատավճիռ կայացնելու մասին օրինագծի՝ մարտահրավեր նետելով կորոնավիրուսային սահմանափակումներին:

Ոստիկանությունը հայտարարել է, որ «Սպանեք օրինագիծը» կարգախոսով ցույցերը կրել են հիմնականում խաղաղ բնույթ, եւ մասնակիցների մեծամասնությունը պահպանել է սոցիալական հեռավորություն: Ոստիկանությունում նաեւ հայտարարել են, որ մի քանիսը մտադիր էին հրահրել անկարգություններ, եւ որ ձերբակալվածները կատարել են ենթադրյալ իրավախախտումներ՝ ներառյալ բռնի անկարգությունները, ոստիկանների վրա հարձակումներն ու կորոնավիրուսի մասին օրենքների խախտումը:

Իրավապահները հայտարարել են, որ ոստիկանության 10 աշխատակից է վիրավորվել՝ չնայած նրանք ստացել են թեթեւ վնասվածքներ:

Առաջարկվող օրենսդրությունն Անգլիայի եւ Ուելսի ոստիկանությանը կշնորհի ավելի շատ լիազորություններ ոչ բռնի ցույցերի համար պայմանները սահմանելու հարցում, այդ թվում՝ ցույցերը, որոնք համարվում են չափազանց աղմկոտ կամ տհաճ, իսկ դատապարտյալները կտուգանվեն կամ կկալանավորվեն:

Վերջերս Բրիստոլում կայացած ցույցն ընդդեմ ոստիկանության մասին օրինագծի հրահրել է լայնամասշտաբ բռնություն, որի հետեւանքով վիրավորվել են ոստիկանության աշխատակիցներ, վնասվել է ոստիկանության բաժանմունքը եւ այրվել են ոստիկանության ավտոմեքենաները:



Աղբյուր