[ad_1]

Զինված անձինք սպանել են հակաահաբեկչական դատավորին եւ նրա ընտանիքին, երբ նրանք ուղեւորվում էին Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սվատ հարթավայրից դեպի երկրի մայրաքաղաք Իսլամաբադ, ասել է ոստիկանության աշխատակից Շոաիբ Խանը, հաղորդում է Associated Press-ը:

Ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել հրաձգության համար, որի հետեւանքով նաեւ ծանր վիրավորում է ստացել դատավորի անվտանգության աշախտակիցը:

Պակիստանի հակաահաբեկչական դատարանները ստեղծվել էին քննելու ահաբեկչության վերաբերյալ գործերը՝ սկսած ակաբերկությունը ֆինանսավորելուց մինչեւ հարձակումները: Քննադատների խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին պակիստանյան օրենքները նույնպես կիրառվել են, որպեսզի ստիպեն լռել երկրի հզոր զինված ուժերի քննադատներին:

Աֆրիդին, նրա տիկինն ու երկու երեխաները, այդ թվում՝ երկամյա որդին, զոհվել են հարձակման հետեւանքով, ասել է Խանը:

Աֆրիդին երկու ամիս առաջ էր նշանակել Սվատի հակաահաբեկչական դատարանում դատավորի պաշտոնում:



Աղբյուր