[ad_1]

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Ռոստովն» ընդունել էր Մոսկվայի «Սպարտակին»:

Մայրաքաղաքային թիմը ծանր պայքարում կարողացավ հաղթանակի հասնել 3-2 հաշվով: Կարպինի թիմից աչքի ընկավ Մախատաձեն, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Մասլովը, իսկ հաղթող թիմի կազմում դուբլ ձևակերպեց Սոբոլևը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոզեսը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը փոխարինման մտավ 77-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» 47 միավորով երկրորդն է, իսկ «Ռոստովը» 37 միավորով 8րդ հորիզոնականում է:

 



Աղբյուր