«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն արձագանքել է շշուկներին այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել «կարմիր սատանաների» կազմ։

«Որտե՞ղ կմնար հավատարմությունս, եթե ես տեղափոխվեի մրցակից ակումբ, երբ խաղում էի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Հավատարմությունն այն արժեքներից մեկն է, որ ես բարձր եմ գնահատում։ Դրա համար չեմ սպասում, որ խաղացողը, որը 10 տարի ակումբում է հանդես եկել, ուզենա տեղափոխվել ուղիղ մրցակցի կազմ։

Գիտեմ, որ մենք պրոֆեսիոլաներ են, բայց երբ խաղում ես ՄՅՈՒ-ում, չես տեղափոխվի «Ման Սիթի»։ Մենք նման տրանսֆերների օրինակներ ունենք, բայց ես իսկապես համաձայն չեմ նման տեղափոխությունների հետ։ Չեմ ուզում անուններ տալ, բայց բոլորդ գիտեք՝ ում եմ մատնանշում»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 2009 թվականին Կառլոս Տևեսը ՄՅՈՒ-ից տեղափոխվեց «Սիթի»։ Հարկ է նշել, որ ավելի քան 40 խաղացող ներկայացրել են մանչեսթերյան երկու ակումբները այդ թվում՝ Էնդի Քոուլը, Օուեն Հարգրիվզը, Պետեր Շմեյխելն ու այլք։

 

 

 

 



Աղբյուր