Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը քննարկել են 2015 թվականի միջուկային գործարքի շուրջ վերջին իրադարձություններն ու ՀՀԳԾ Համատեղ հանձնաժողովի գալիք նիստը, որը կկայանա Վիենայում, հաղորդում է Tasnim-ը:

«Շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում, որն անցկացվել է Դոմինիկ Ռաաբի խնդրանքով, Զարիֆը կրկին ընդգծել է Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական եւ անարդար պատժամիջոցները լիովին չեղարկելու անհրաժեշտությունն այնպես, որ Իսլամական Հանրապետությունը կարողանա ստուգել դրանց կասեցումը»մ-նշում է տեղեկատվական գործակալությունը:

Միայն այդ դեպքում Իրանը կվերսկսի ՀՀԳԾ-ի շուրջ իր պարտավորությունները կատարել, ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը նաեւ կոչ է արել միջուկային համաձայնագրի եվրոպական կողմերին կատարել գործարքի շրջանակում իրենց պարտավորություններն ու ցուցաբերել կառուցողական մասնակցություն վիենական հանդիպման ժամանակ:

Իր հերթին Ռաաբը հայտարարել է, որ մեծ Բրիտանիան ջանքեր կգործադրի առաջիկայում ՀՀԳԾ-ի շուրջ բեղումնավոր բանակցություններ անցկացնելու համար:

Բարձրաստիճան դիվանագետները նաեւ քննարկել են Թեհրանի ու Լոնդոնի միջեւ մի շարք քաղաքական եւ հյուպատոսական հարցեր:



Աղբյուր