[ad_1]

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ավանդական զատկի ուղերձում նախազգուշացրել է համավարակի ընթաքում սպառազինությունների աճի մասին եւ հաշտեցման կոչ արել բոլոր հակամարտությունների մասնակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զատկի տոնին Հռոմի Պապը տոնական պատարագ է մատուցել եւ դիմել է կաթոլիկներին: Երկրորդ տարին անընդմեջ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ելույթ է ունենում Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակի պատշգամբից COVID-19-ի համավարակի կապակցությամբ գործող սահմանափակումների պատճառով:

«Զատկի լուրը կախարդական ֆորմուլա չէ, ցույց չի տալիս նահանջի ուղին բարդ իրավիճակի առջեւ: Համավարակը դեռեւս շարունակվում է, սոցիալական եւ տնտեսական ճգնաժամը շատ ծանր է, հատկապես ամենաաղքատների համար: Չնայած դրան, եւ դա զարհուրելի է, զինված հակամարտությունները չեն դադարում, իսկ ռազմական արսենալներն ամրապնդվում են: Այսօր դա այլանդակություն է»,-հայտարարել է հովվապետը:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիմել է բոլոր նրանց, ովքեր տառապում են կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ հիվանդներին եւ իրենց մտերիմներին կորցրած մարդկանց: Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ բոլորը պետք է ունենան օգնության եւ անհրաժեշտ բուժման իրավունք: Հովվապետը կոչ է արել միջազգային հանրությանը ձեռնարկել միջոցներ պատվաստանյութերի բաշխման հետաձգումը հաղթահարելու եւ դրանցով ամենաաղքատ երկրների հետ կիսվելու համար:



Աղբյուր