[ad_1]

Կեղծ հայրենասերներին է դիմել, թող նրանք էլ պատասխան տան։ Այն կեղծ հայրենասերները, որոնք ասում էին՝ հեսա համայնքի ղեկավարները ջոկատներ կկազմեն ու կգնան Ստեփանակերտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահի՝ ապրիլի 1–ին արված հայտարարությանը, թե «ուզում է կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան»։

«Մենք պատերազմի առաջին իսկ օրից եղել ենք Արցախում։ Մենք մի քանի տասնյակ զոհ ենք ունեցել 44–օրյա պատերազմում, այնպես որ, թե ում նկատի ունի կեղծ հայրենասերներ ասելով, թող նրանք էլ պատասխանեն։ Իսկ այն՝ որ Կարմիր շուկայում իրադարձությունները մեզ համար խիստ մտահոգիչ են, եւ առհասարակ, Արցախում իրադարձությունները մտահոգիչ են, մենք երբեք դա չենք թաքցրել։ Եվ հիմա էլ ասում ենք, որ այդ գաղտնիության շղարշը, որ իրենք պատել են բոլոր իրադարձություններ շուրջ, մեզ համար խիստ մտահոգիչ է, որովհետեւ մենք ունենք դառը փորձ, 44 օր ժողովրդին խաբել են, իսկ վերջում էլ ունեցանք այն՝ ինչ ունենք։ Հայաստանի իշխանությունները փորձում են գաղտնիության շղարշով պատել Սյունիքում իրադարձությունները, Արցախի իշխանությունները  թող չփորձեն դա անել Արցախի հետ։ Իրենք եւ Հայաստանի իշխանությունները հաջողացրեցին Արցախի հարցը  հանել Հայաստանի Հանրապետության օրակարգից, բայց մենք թույլ չենք տա, որ ժողովրդի թիկունքում հանձնեն նաեւ Կարմիր Շուկան, ճիշտ այնպես, ինչպես հանձնեցին Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղը, եւ այլ ազատագրված տարածխքներ, որտեղ թուրքի ոտք չէր դիպել, եւ հիմա էլ որոշ ստահակներ հայտարարում են, որ դրանք հայկական չեն»,– ընդգծեց դաշնակցական գործիչը։

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների դադարից հետո, լուրեր էին շրջանառվում, որ Կարմիր Շուկան հանձնվելու է։ Այն ժամանակ, Արցախի իշխանությունները հերքել էին  այդ լուրերը։ Օրեր առաջ էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  Մարտունի քաղաքում եւ Արցախի մի շարք այլ համայանքներում անդրադառնալով այդ խոսակցություններին ասել էր.

«Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել մեզ, իբր պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով: Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան: Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում, եւ օրական քանի անգամ էի կապվում Կարմիր Շուկայի պատասխանատուների, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ:

Մենք Կարմիր Շուկայում 150 տուն ենք կառուցում, եւ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր Շուկան պատրաստվում ենք հանձնել»։



Աղբյուր