[ad_1]

Ֆրանսիացի գործարար, քաղաքական և հասարակական գործիչ Բեռնար Տապին և նրա կինը ծեծի են ենթարկվել և կողոպտվել շաբաթ օրը երեկոյան Ֆրանսիայում գտնվող իրենց տանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Ֆրանս Պրեսին»:

Դեպքը տեղի է ունեցել Կոմբե-լա-Վիլ կոմունայում (Փարիզի մարզ) Տապիի տանը, մինչ զույգը քնած էր: Անհայտ անձինք գողություն կատարելու դիտավորությամբ մտել են տուն: Հանցագործները ծեծել, կապել են գործարարին և նրա կնոջը, գողացել են թանկարժեք իրերը: Ենթադրաբար, հարձակվողները 4-ն են եղել:

Հարևանները զանգահարել են փրկարարական ծառայություններ, որոնք օգնություն են ցուցաբերել տուժածներին: Տապիի կինը, որը ստացել էր թեթև վնասվածքներ, հոսպիտալացվել է, ինքը` Տապին հրաժարվել է հոսպիտալացումից:

Պատճառված նյութական վնասի չափի մասին դեռ չի հաղորդվում:

Վերսալի դատական ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

 



Աղբյուր