Մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը:

Այս մասին տեղեկանում ենք Դավիթ Սահակյանցի ֆեյսբուքյան էջի գրառումից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։

Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին…

Հանգչեք խաղաղությամբ»։



Աղբյուր