Ասում են՝ տաղանդավոր դերասանը ունակ է անմոռանալի և վառ կերպար ստեղծելու նաև երկրորդ պլանում: Այդ փաստը կարող է վերաբերել բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինիին

Ժանդիրան հայտնի դարձավ «Կլոն» հեռուստասերիալում խաղացած Զորայդեի դերով:Մարտինին չի սիրում հրապարակել իր անձնական կյանքի մանրամասները, այդ պատճառով էլ նրա մասին քիչ բան է հայտնի: Ապագա դերասանուհին ծնվել է 1944թ. հուլիսի 10-ին բրազիլական Սանտուս քաղաքում:

Թատրոնով սկսել է հրապուրվել համալսարանական տարիներից:

 


Ուսումն ավարտելուց հետո նա հասկացել է, որ ուզում է կյանքը կապել բեմի հետ, և բարձրագույն կրթություն է ստացել՝ ավարտելով դրամայի բաժինը:Ի տարբերություն նորաթուխ դերասանների, որոնք ձգտում են միանգամից նկարահանվել ֆիլմերում, Մարտինիին միշտ գրավել է թատրոնը:

Ժամանակի ընթացքում նա նույնիսկ սկսել է պիեսներ գրել և ներկայացումներ բեմադրել, որոնցից շատերը քննադատների հավանությանն են արժանացել: Մարտինին այդ գովասանքներին հանգիստ է վերաբերվում և իրեն դերասանուհի չի համարում նույնիսկ:Մարտինին խոստովանել է, որ էկրանին պատահաբար է հայտնվել:

 

Այնուամենայնիվ, այդ դերասանուհու հմայքն ու գրավչությունը ակնհայտ են: Դժվար է հավատալ, որ Մարտինին այժմ 74 տարեկան է, իսկ «Կլոնը» նկարահանվել է 16 տարի առաջ: