[ad_1]

Հորդանանի նախկին թագաժառանգ արքայազն Համզա բեն Հուսեյնը տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով տնային կալանքի տակ է գտնվում, հաղորդում է ТАСС-ը:

«Ինձ առավոտյան Հորդանանի ԶՈՒ ԳՇ պետն է այցելել ու տեղեկացրել, որ ինձ արգելված է դուրս գալ փողոց, շփվել մարդկանց հետ, քանի որ այդպիսի հանդիպումների, զրույցների ժամանակ իշխանությունների հասցեին ուղղված քննադատություն է առկա եղել»,- նշել է թագաժառանգը:

Միաժամանակ, թագաժառանգը կառավարության աշխատանքն անբավարար է որակել:

«Ես չեմ այն մարդը, որը պատասխանատու է կառավարումը տապալելու, կոռուպցիայի, ոչ արհեստավարժության համար, որոնք մեր պետական կառավարման համակարգում գերակա են եղել վերջին 15-20 տարում»,- նշել է Հուսեյնը

Հորդանանյան Petra լրատվական գործակալությունը հայտնել էր, որ մայրաքաղաք Ամմանում ձերբակալվել է թագավորական ընտանիքի անդամ Շերիֆ Հասան բեն Զաիդը և թագավոր Աբդալլահ II-ի նախկին խորհրդական Բասեմ Ավադալլին, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում էր, որ ևս մի քանի մարդ «անվտանգության նկատառումներից» ելնելով է ձերբակալվել:

Համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Ամմանում թագավոր Աբդալլահ Երկրորդին իշխանությունից հեռացնելու դավադրություն է բացահայտվել: Ըստ աղբյուրի՝ տնային կալանքի տակ է նախկին թագաժառանգ-արքայազն Համզա բեն Հուսեյնը, և որ ձերբակալված է շուրջ 20 բարձրաստիճան սպա:

Ամմանից, սակայն, պաշտոնական աղբյուրները հերքել են նախկին թագաժառանգի՝ տնային կալանքի տակ լինելու մասին տեղեկությունները:

 



Աղբյուր