[ad_1]

Ֆրանսիան և Գերմանիան մտահոգություն են հայտնել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ և իրենց աջակցությունը հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությանը:

«Ֆրանսիան և Գերմանիան անհանգստացած են կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հաճախակիացման փաստով: Համակ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին, մասնավորապես՝ ռուսական զորքերի տեղաշարժի փաստը հաշվի առնելով, կողմերին զսպվածության և լարվածությունն անմիջապես թուլացնելու կոչ ենք անում: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը վերջինի միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- նշված է համատեղ հայտարարությունում:

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները շեշտել են Մինսկի համաձայնությունների պահպանման անհրաժեշտությունը:

 



Աղբյուր