[ad_1]

Հորդանանյան Petra լրատվական գործակալությունը հայտնել է, որ մայրաքաղաք Ամմանում ձերբակալվել է թագավորական ընտանիքի անդամ Շերիֆ Հասան բեն Զաիդը և թագավոր Աբդալլահ II-ի նախկին խորհրդական Բասեմ Ավադալլին, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ ևս մի քանի մարդ «անվտանգության նկատառումներից» ելնելով է ձերբակալվել:

Համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Ամմանում թագավոր Աբդալլահ Երկրորդին իշխանությունից հեռացնելու դավադրություն է բացահայտվել: Ըստ աղբյուրի՝ տնային կալանքի տակ է նախկին թագաժառանգ-արքայազն Համզա բեն Հուսեյնը, և որ ձերբակալված է շուրջ 20 բարձրաստիճան սպա:

Ամմանից, սակայն, պաշտոնական աղբյուրները հերքել են նախկին թագաժառանգի՝ տնային կալանքի տակ լինելու մասին տեղեկությունները:



Աղբյուր