[ad_1]

Լոնդոնի «էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալն» ընդունել է «Լիվերպուլին» ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակում ու 0-3 հաշվով պարտություն է կրել:

Հանդիպման հաշիվը բացվել է խաղի միայն 64-րդ րոպեին. մերսիսայդցիների հարձակվող Դիեգու Ժոտան գրավել է լոնդոնցիների դարպասն ու առաջ մղել իր թիմին: 4 րոպե անց Մոհամեդ Սալահը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ խաղավարտին՝ 82-րդ րոպեին, Ժոտան դուբլ է ձևակերպել ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

Այս հանդիպումից հետո «Լիվերպուլն» իր միավորների թիվը հասցրել է 49-ի և բարձրացել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Արսենալը» 42 միավորով 9-րդ տեղում է:

Առաջին շրջանի խաղում «Լիվերուլը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել էր «Արսենալին»: Այդ հանդիպումը կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 28-ին:



Աղբյուր