[ad_1]

Իտալական Ա Սերիայի 29-րդ տուրում «Տորինոն» ոչ-ոքի է խաղացել «Յուվենտուսի» հետ: Հանդիպումը կայացել է «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում և ավարտվել է 2-2 հաշվով:

13-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզան բացել է հաշիվը: «Տորինոյի» հարձակվող Անտոնիո Սանաբրիան 27-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկում Սանաբրիան դուբլ է ձևակերպել՝ առաջ մղելով իր թիմին: «Յուվենտուսը» պարտությունից փրկվել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ 79-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

«Յուվենտուսը» 55 միավոր ունի իր ակտիվում ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Տորինոն» 23 միավորով գտնվում է 17-րդ տեղում:



Աղբյուր