[ad_1]

Հաջորդ սերնդի էլեկտրական շարժիչով կոմերցիոն Mercedes-Benz eSprinter-ն առաջին անգամ կարտադրվի ԱՄՆ-ում՝ Հարավային Կառոլինա նահանգի Նորթ Չառլստոն քաղաքում, գրում է Motor-ը:

Ներկայիս սերնդի Mercedes-Benz Sprinter ֆուրգոնի էլեկտրական տարբերակն արտադրվում է միայն գերմանական Դյուսելդորֆ քաղաքի գործարանում, բայց ապագա eSprinter-ը, բացի Դյուսելդորֆից եւ Լյուդվիգսֆելդից, առաջին անգամ կարտադրվի Ատլանտիկայի մյուս կողմում՝ Նորթ Չառլստոնի գործարանում: Նոր էլեկտրական ֆուրգոնի հավաքման երեք վայրերից յուրաքանչյուրում Mercedes-Benz-ը մտադիր է 50 միլիոն եվրո ներդնել: Ակնկալվում է, որ ամերիկյան գործարանում, ինչպես նաեւ ապրանքանիշի երկու գերմանական գործարաններում eSprinter-ի արտադրությունը կսկսվի 2023-ի երկրորդ կեսին:

Հայտնի է, որ նոր Mercedes-Benz eSprinter-ը կառուցվելու է Electric Versatility Platform-ի զուտ «էլեկտրական» ճարտարապետությամբ, իսկ բացի ուղեւորային տարբերակից եւ բեռնատար ֆուրգոնից, այն կարտադրվի նաեւ որպես բեռնախցիկ, սառնարան եւ շտապ օգնություն։ Մոդելը կստանա ձգողական մարտկոցի երեք տարբերակ, դրանց հզորության մասին դեռ չի հաղորդվում: Ներկայիս eSprinter-ն առաջարկում է մարտկոցների ընտրություն 41 կամ 55 կվտ/ժամ ծավալով, ինչպես նաեւ 114 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ դիմային առանցքի վրա՝ որպես ուժային սարք: Ընկերությունը 350 միլիոն եվրո է ներդրել EVP-ի նոր հարթակի մշակման համար:

 



Աղբյուր