[ad_1]

Իմ ասելուց հետո, թե Զատկից առաջ ձվի գինը կիջնի, իրականում իջավ, այնպես չէ, որ իմ ասածն իրականություն չդարձավ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝հավելելով, որ դրա մասին խոսում են փաստերը, և գինը մանրածախ խանութներում իջավ 90 դրամ, բացթողման գինը հասցվեց՝ 60-65 դրամ։

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ այստեղ ազդեցություն ունի նաև կորոնավիրուսը, այդ  ընթացքում բավարար չափով ճուտ չի ներկրվել։

Դիտարկմանը, թե ամեն տարի, երբ չկար համաճարակ, միևնույն է ձվի գինը թանկանում է, այս տարի գումարվել է նաև դեֆիցիտը, և հարցին՝ միթե հնարավոր չէ հակամոնոպոլ մարմնի կողմից մշակել ուղիներ, որ խնդիր չառաջանա, Գեղամ Գևորգյանն ասաց.«Հնարավոր է, բայց դա մեր գործառույթը չէ, մենք ոչ գյուղնախարարություն ենք, ոչ էլ ձու արտադրողների միություն, մեր գործառույթը գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների չարաշահումներին հետևելն է»:

Հարցին,թե մարտի 30-ին ձվի գնի հետ կապված վարույթ էին հարուցել, ինչ պարզվեց, ՏՄՊՊՀ նախագահն ասաց. «Վարույթի արդյունքները պարզ կլինեն, առաջին տվյալները ցույց են տալիս, որ առևտրային ցանցերը գնի բարձրացում չեն արել, հիմա քննարկվում է երեք վարկած՝ արդյո՞ք կա խոշորների կողմից արհեստական դեֆիցիտի նպատակ, արդյո՞ք կա գնի չարաշահում դեֆիցիտի ստեղծման հիմքով, և արդյո՞ք կան կազմակերպություններ, որոնք շուկայից դուրս են տանում ապրանքը։ Եթե այս հարցերի պատասխանը լինի դրական, ապա մեղավորները կենթարկվեն պատասխանատվության, եթե ոչ, ուրեմն ամեն ինչ օրինական է»։

Հարցին՝ հնարավո՞ր է գործ ունենք սաբոտաժի հետ, Գեղամ Գևորգյան  ասաց. «Եթե սաբոտաժ ասելով հասկանում ենք արհեստական դեֆիցիտ, ապա այո, դա վարկածներից մեկն է, որ տնտեսվարողները դիտավորյալ շուկա բաց չեն թողնում ապրանք, որպեսզի շուկայում առաջացնեն դեֆիցիտ, դա վարկածներից մեկն է»:

 

 



Աղբյուր