[ad_1]

Թբիլիսիում քաղաքացիական ակտվիստներն այսօր հանրահավաք են իրականացնում՝ պահանջելով վերացնել գիշերային ժամերին փողոց դուրս գալու սահմանափակումը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքին:

«Մենք շատ բարկացած ենք, չի կարելի ստիպել սեփական բնակչությանը 200 օր տանը մնալ: Մենք ստրուկներ կամ նախիր չենք, որպեսզի մեզ փակեն տանը»,- հայտնել է քաղաքացիական շարժման առաջնորդը:

Ցուցարարները սկսել են հավաքվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այնուհետև միասին ուղևորվել են դեպի Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը: Նրանք պահանջում են նաև չեղարկել գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը խախտելու համար դուրս գրված տուգանքները:

Ցուցարարները մտադիր են 21:00-ից հետո էլ մնալ խորհրդարանի շենքի մոտ, չնայած, որ 21:00-05:00-ն ամեն օր պարետային ժամ է գործում: Այդ արգելքը Վրաստանում գործում է 2020 թվականի նոյեմբերից ի վեր:

Վերջին տվյալների համաձայն՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 283 369 դեպք, որից 3804-ը՝ մահվան ելքով:



Աղբյուր