[ad_1]

Ֆրանսիան ողջունում  է Իրանի միջուկային ծրագրով գործողությունների համատեղ պլանի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ կոչ անելով Թեհրանին չանել նոր խախտումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Նա կոչ է արել Իրանին առաջիկա քննարկումների ժամանակ հավատարիմ մնալ կառուցողական մոտեցմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ եվրոպական եռյակը՝ Փարիզը, Բեռլինն ու Լոնդոնը կառուցողական դերակատարում են ունեցել տվյալ բանակցությունների վերսկսման գործում:



Աղբյուր