[ad_1]

Իրանի երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի չորրորդ ալիքը, հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ շեշտելով սանիտարական ուղեցույցներին խստորեն հետեւելու անհրաժեշտությունը, փոխանցում է Tasnim-ը: 

Նա նաեւ նախազգուշացրել է, որ ուղեցույցներին չհետեւելը կհանգեցնի նոր ալիքի տարածմանը մյուս նահանգներում:

Իրանի նախագահը նաեւ նշել է, որ նախագահի պաշտոնում իր մնալու մնացած 4 ամսում վարչակազմի առաջնահերություններից մեկն է համավարակի դեմ պայքարը եւ այն զսպելը:

Շեշտելով կորոնավիրուսի դեմ հայրենական պատվաստանյութերի մշակման ջանքերը՝ Ռոհանին ասել է, որ Թեհրանը նաեւ արտասահմանից պատվաստանյութեր գնելու ծրագրեր է մշակել:

Չորեքշաբթի առողջապահության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ կոշտ պատժամիջոցները օտարերկրյա կողմերին թույլ չեն տվել կատարել Իրան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման իրենց պարտավորությունները:

Իրանում կորոնավիրուսային համավարակի հետեւանքով մահացածների ամենօրյա թիվը մարտի 21-ին սկսված նոր իրանական օրացուցային տարում առաջին անգամ հասել է 100 մարդուց ավելի նիշին՝ վերադառնալով եռանիշ մեծության:

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն անցել է 62 800-ից, միաժամանակ ամբողջ երկրում ավելի քան 1 634 000 պացիենտ արդեն ապաքինվել է կամ հիվանդանոցներից դուրս գրվել:



Աղբյուր