[ad_1]

Ապրիլի 3-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։

Ներկայացնելով արցախյան ազատագրական պայքարի պատմությունը՝ Վիտալի Բալասանյանը հանդես է եկել 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարից հետո Արցախում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի, առկա խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների մասին մանրամասն վերլուծականով։

Առանձնապես կարևորվել է երկրի համար ծանր և պատասխանատու այս ժամանակաընթացքում երիտասարդության համախմբվածությունը, ապագայի կառուցման գործում ակտիվ մասնակցությունը։ Ներկայացվել են հետպատերազմական ընթացքում գտնվող երկրի զարգացման տեսլականի վերաբերյալ պատկերացումները, ներկաների՝ այդ կապակցությամբ հնչեցրած բազմաթիվ հարցադրումներին տրվել սպառիչ պատասխաններ։

Վերջում ԲՈՒՀ-ի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ նախաձեռնած հանդիպմանը մասնակցելու համար։



Աղբյուր