[ad_1]

Sony ճապոնական ընկերությունը կներկայացնի իր բջջային ստորաբաժանման նոր պրոդուկտներ, այդ թվում՝ նոր երրորդ սերնդի Xperia ֆլագմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

GSMArena-ի տվյալներով՝ ճապոնացիները կներկայացնեն առնվազն երեք սմարթֆոն: Դրանց շարքում Xperia 10 III բյուջետային հեռախոսն է, որը համալրված է Snapdragon 765G պրոցեսորով, եւ փոքր Xperia Compact-ը, որը կստանա 5,5-դյույմանոց էկրան՝ դառնալով Android-ի աշխարհում iPhone 12 mini-ի անալոգը:

Գլխավոր նորույթը կդառնա Xperia 1 III-ն: Հեռախոսը կունենա 6,5-դյույմանոց OLED-դիսփլեյ 4K կարգավորմամբ եւ 120 Գհ թարմացման հաճախականությամբ: Սմարթֆոնի առավելագույն տարբերակը կստանա 16 Գհ օպերատիվ եւ 512 ԳԲ մշտական հիշողություն:

Շնորհանդեսը նախատեսված է ապրիլի 14-ին եւ կանցկացվի առցանց ձեւաչափով: Նորույթների վաճառքի ժամկետների եւ դրանց գների մասին հայտնի կդառնա ավելի ուշ:



Աղբյուր