Սենթ Էնդրյուսի համալսարանից մասնագետներն արել են սենսացիոն հայտարարություն, որ կենդանիները կարող են ստեղծել իրենց մշակույթն ու փոխառել ավանդույթներն իրենց ծնողներից կամ ցեղակիցներին: Ավելի վաղ համարվում էր, որ մշակույթն այն է, ինչը տարբերակում է եւ միշտ կտարբերակի մարդուն կենդանուց, հաղորդում է Planet- Today-ը:

Գիտնականների խումբն անցկացրել է կյանքի ու կենդանիների վարքային սովորույթների՝ 70 տարվա ընթացքում իրականացված տարբեր հետազոտությունների մանրամասն ուսումնաիրություն: Եւ պարզվել է, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչները գրեթե միշտ ունեն սեփական մշակույթը, ինչպես նաեւ փոխանցում են միմյանց սեփական ավանդույթները:

Դեռ ավելին, գիտնականները պարզել են, որ երբ կապիկը հայտնվում է իր համար նոր խմբում, սկսում է կրկնօրինակել վարքի եւ հաղորդակցման սովորույթները, որպեսզի ավելի արագ ադապտացվի կոլեկտիվում եւ դառնա խմբի անդամ: Վառ օրինակ է Զամբիայի արգելոցում շիմպանզեներից մեկի օրինակը, երբ կապիկը սկսել էր ականջի հետեւում կրել ցողուն: Աստիճանաբար այդ խմբի բոլոր անդամները սկսեցին վարվել նույն կերպ:

Մասնագետները համարում են, որ այդ բացահայտումը կունենա մեծ նշանակություն ոչ միայն կենսաբանության գիտության, այլ նաեւ անտրոպոլոգիայի հետագա զարգացման համար:



Աղբյուր