[ad_1]

Հունաստանի կառավարությունը կհատկացնի 330 միլիոն եվրոյի չափով օգնություն ռեստորաններին, ակումբներին եւ սրճարաններին մթերք ձեռք բերելու համար, որը բավարար է բացումից հետո առաջին երկու կամ երեք ամիսների ծախսերը մարելու համար, հաղորդում է Ekathimerini-ն:

Հունաստանի վարչապետ Կիրիաքոս Միցոտաքիսի խոսքով՝ հանրային սննդի կետերի աշխատանքի վերականգնումը դեռ առաջիկայում չի սպասվում: «Այսօր մենք չենք կարող ասել, թե երբ կրկին կբացվեն ռեստորանները: Մենք թույլ կտանք դրանց բացվել, երբ համաճարակաբանական պայմանները թույլ տան»,-ասել է վարչապետը: Զարգացման եւ ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսը հայտնել է, որ ռեստորանների եւ նմանատիպ ձեռնարկությունների բացումն «առաջիկա երկու շաբաթների հարց չէ» եւ որ գործունեության մյուս տեսակներն առավել առաջնահերթ են: Նա նաեւ չի ասել՝ կկայանա արդյոք բացումը նախքան հունական Զատկի տոնը, որն այդ տարի նշվում է մայիսի 2-ին: Օգնության գումարը կտրամադրվի ԵՄ ֆոնդերից, այդ պատճառով անհրաժեշտ է ԵՄ-ի հաստատումը: «Ամենամեծ խնդիրը բոլոր ոլորտներում այն է, որ նրանց չեն բավարարում շրջանառության միջոցները: Մենք որոշել ենք ֆինանսավորել վերաբացման համար հիմնական պարագաները գնելու ծախսերը»,-հավելել է նա:

Օգնություն ստանալու համար դիմումները պետք է ներկայացվեն մինչեւ հուլիսի 31-ը, իսկ տրամադրված գումարը պետք է ամբողջովին ծախսվի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Համարվում է, որ 35 000–40 000 ձեռնարկություն իրավունք կունենա ստանալ օգնությունը:



Աղբյուր