[ad_1]

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ստացած վնասվածքների հետևանքով մահացել է մեկ սպա, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կապիտոլիումի ոստիկանությունը, փոխանցում է CNN-ը։

«Ստացած վնասվածքների հետևանքով մահացել է մեկ սպա»,-հաղորդել է ոստիկանությունը։

Նշվում է նաև, որ հրաձգության հետևանքով մահացել է հիվանդանոց տեղափոխված մեքենայի վարորդը, ում մոտ նաև դանակ է հայտնաբերվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի շենքի հսկիչ անցակետում անհայտ անձն ավտոմեքենան վարել է երկու սպաների վրա։

Ավելի ուշ «անվտանգության սպառնալիքի պատճառով» Կոնգրեսի շենքում ուժեղացված հսկողություն էր սահմանվել։

«Անվտանգության արտաքին սպառնալիքի պատճառով Կապիտոլիումի համալիրի շենքերի մուտքերն ու ելքերը ներկայում փակ են։ Կարելի է շրջել շինության ներսում, բայց հեռու մնացեք պատուհաններից և դռներից»,- ասված է հաղորդագրության մեջ։



Աղբյուր