[ad_1]

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները մեղմացրել են երկրի ներսում ուղեւորությունների սահմանափակումները կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված մարդկանց համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր կարգի համաձայն՝ մարդիկ, որոնք ստացել են երկու պատվաստումները կամ արդեն ապաքինվել են COVID-19-ից ուղեւորությանը նախորդող երեք ամսվա ընթացքում, կարող են հանձնել կորոնավիրուսի թեստ, ինչպես նաեւ ունեն իրավունք չպահպանել կարանտին ԱՄՆ տարածքում տեղաշարժվելիս: Ընդ որում՝ նոր կանոնները չեն տարածվում նրանց վրա, ովքեր չեն պատվաստվել կամ պատվաստվել են միայն մեկ դեղաչափով: Ավելի վաղ այդ սահմանափակումները վերաբերում էին բոլորին:

Ներկայում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ՝ ամերիկյան Pfizer ընկերության եւ դրա գերմանական գործընկերոջ ստեղծած BioNTech-ը, ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը, ինչպես նաեւ Johnson & Johnson ամերիկյան ընկերության մեկ բաղադրիչ ունեցող միջոցը: Բժշկական կարգավորչի հաստատմանն է սպասում AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության պատվաստանյութը:



Աղբյուր