[ad_1]

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ այսօր կայացած նրա զրույցը «ցնցող» է անվանել։

«Ցնցող զրույց»,- Twitter-ում գրել է նա՝ վերահրապարակելով Զելենսկիի՝ Բայդենի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին գրառումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Զելենսկին առաջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ-ի ռազմական ներկայության ենթադրյալ աճի մասին հաղորդագրությունները և կոռուպցիայի դեմ պայքարում Կիևի ջանքերը։

«Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի պայմաններում նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը անփոփոխ աջակցությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:



Աղբյուր