[ad_1]

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը, CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պնդել է, որ Ռուսաստանը կարող էր մասնակից լինել Burisma գազային ընկերության ղեկավարության հետ իր նամակագրության բացահայտմանը։

Ընդ որում, Հանթեր Բայդենը հնարավոր է համարել, որ հիշյալ նամակագրությունը կարող էր վերցված լինել իրեն պատկանող նոթբուքից։

Հարցին՝ դա արդյոք կարո»ղ էր իր նոթբուքը լինել, Հանթեր Բայդենը պատասխանել է․ «Իհարկե, անկասկած»։

«Գուցե գողացել են նոթբուքս։ Գուցե իմ նկատմամբ հաքերային հարձակում է իրականացվել։ Հնարավոր է՝ դրա հետևում ռուսական հետախուզությունն է եղել»,- հավելել է Բայդենի որդին։

Հիշեցնենք՝ Հանթեր Բայդենը Burisma-ում աշխատելիս ամսական վաստակել է մինչև 50 000 ԱՄՆ դոլար: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները կարծում են, որ Բայդեն կրտսերը լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար օգտագործել է իր հոր պաշտոնական դիրքը: Բացի այդ, նրանք Բայդեն ավագին կասկածում են Ուկրաինայի իշխանությունների վրա ճնշման համար՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին աշխատանքից ազատելու առնչությամբ, որը ղեկավարում էր ընկերության դեմ հետաքննությունը: Ջո Բայդենը հերքում է մեղադրանքները:

 



Աղբյուր