[ad_1]

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, ջեռուցման սեզոնով պայմանավորված՝ ներկայացնում է 2019 թ․ հոկտեմբեր ամսից մինչեւ 2020թ․ մարտ եւ 2020 թ․  հոկտեմբերից մինչեւ 2021թ․ մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ նաեւ մահվան ելքերով դեպքերի համեմատական վիճակագրությունը։ 

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն Տեսչական մարմնի կողմից ստացված արդյունքների վիճակագրության 2020-2021 թթ․-ին արձանագրվել է  եւ՛ թունավորման դեպքերի, եւ՛ մահվան ելքերի թվաքանակի նվազում։

 Արձանագրված դեպքերի եւ մահվան ելքով պատահարների վիճակագրության գրաֆիկական պատկերը՝ ստորեւ։

Տեսչական մարմինը ներտնային գազասպառման համակարգում գազի անվտանգության կանոնների պահպանման, դժբախտ պատահարների կանխման նպատակով քաղաքացիներին կրկին  զգուշացնում է դրսեւորել զգոնություն եւ գազով գործող կենցաղային սարքավորումների շահագործման ժամանակ խստորեն պահպանել գազի անվտանգության կանոնները։ 



Աղբյուր