[ad_1]

Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներն այսօր՝ ապրիլի 2-ին՝ ապրիլյան պատերազմի հինգերորդ տարելիցին այցելել են «Եռաբլուր»։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ծնողները ծաղիկներ են դրել զոհերի շիրիմներին, մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ նահատակների։

Նշենք, որ «Եռաբլուր» են այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը և այլք։

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:



Աղբյուր