Թշնամին երկար ժամանակ չէր կարողանում գրավել մեր պաշարված ամրոցը, քանի որ ամրոցի ներսում միասնական էինք, վճռական մեր պայքարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լինելով խորամանկ ու նենգ և լավ իմանալով ամրոցի ներսում ապրող ժողովրդի պատմությունը, թշնամին որոշեց ներսից պառակտել ու քայքայել ամրոցի պաշտպանությունը։

Ձևացնելով թե հեռանում է, նա ամրոցի դարպասների մոտ թողեց մի հսկա ձի`դրա մեջ թաքցնելով իր հավատարիմ լրտեսներին ու գործակալներին։ Քաջածանոթ լինելով ամրոցի բնակիչների հոգեվիճակին, նա վստահ էր, որ այդ ձին շուտով հայտնվելու է ամրոցի ներսում։

Մենք մեր ձեռքերի վրա, ծափերով ու պարերով, հպարտ դեմքով մեր ամրոց բերեցինք թշնամու կողմից թողնված նոր Տրոյական ձին` լցված հարյուրավոր թուրքա-ադրբեջանական լրտեսներով ու գործակալներով։

Մենք շատ սիրեցինք այդ ձիուն, պաշտեցինք, երկրպագեցինք, ծիսակարգեր հորինեցինք, այն աստիճան, որ չէինք նկատում նրա մեջ ծվարած թշնամու լրտեսների քայքայիչ ու կործանարար աշխատանքը։

Նրանք ձիու միջից դուրս եկան ու մեր աչքի առջև ավիրեցին մեր ամրոցի պատերը, պառակտեցին մեզ, թշնամացրեցին միմյանց հետ, ստիպեցին ատել իրար։

Իսկ վճռական օրը և ժամին նրանք գիշերով բացեցին մեր արդեն թուլացած ամրոցի դարպասները և թշնամին մտավ մեր տուն, սրի քաշեց մեր ընտանիքները, կոտորեց մեր բանակը, գերեվարեց մեր զինվորներին։

Իսկ մենք, փոխարենը կտրենք այդ դավաճանի գլուխը, նորից պաշտամունքի ծիսակատարություններ ենք անում և աղ ու հացով դիմավորում ձիու միջից դուրս եկած և մեր մեջ ազատորեն շրջող, ամրոցի դարպասները բացած, հազարավոր զինվորնռրին մահվան պատճառ դարձած թշնամու լրտեսներին։

Հ.Գ. Թե ինչպես կպատմեն պատմիչները նոր Տրոյայի մասին և ինչպես կնկարագրեն նոր Տրոյական ձիուն, չեմ կարող ասել։ Բայց այն, որ մենք կլինենք աշխարհում առաջին ժողովուրդը, որ շարունակել ենք երկրպագել թշնամու լրտեսին, դա, կարծում եմ, երկար կհիշեն համաշխարհային պամության էջերում»:

Թշնամին երկար ժամանակ չէր կարողանում գրավել մեր պաշարված ամրոցը, քանի որ ամրոցի ներսում միասնական էինք, վճռական մեր…

Опубликовано Artur Ghazinyan Пятница, 2 апреля 2021 г.



Աղբյուր