[ad_1]

Ապրիլի 1-ին սոցիալական ցանցերում տարածում գտած կատակն անկարգությունների և ոստիկանության հետ բախումների պատճառ է դարձել Բրյուսելի հարավում գտնվող Բոիս դե լա Կամբրե զբոսայգում, գրում է iz.ru-ն՝ VRT NWS հեռուստաընկերությունը հղումով:

Նշվում է՝ մարտի սկզբին սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել այգում անցկացվելիք La Boum փառատոնի մասին, որին հրավիրվել Է 200 դիջեյ ամբողջ Եվրոպայից: Փառատոնին մասնակցությունն անվճար է, իսկ մարդկանց հարմարավետության համար Փարիզից, Լոնդոնից և Ամստերդամից անվճար ավտոբուսներ են գործում:

Այնուամենայնիվ, սոցցանցերում տարածում գտած հաղորդագրությունները պարունակել են մի շարք հումորային ցուցումներ: Մասնավորապես, միջոցառման անցկացման համար որպես ամսաթիվ է ընտրել ապրիլի 1-ն այն դեպքում, երբ ողջ երկրում կարանտին է հայտարարված: Բացի այդ, դիջեյների անունները, որոնք, ենթադրաբար, պետք է մասնակցեին փառատոնին,  տարօրինակ հնչողություն են ունեցել՝ շատ նման լինելով բելգիացի քաղաքական գործիչների և նախարարների անուններին: Օրինակ, հրապարակված ցուցակներից մեկում նշված է ոմն Ալեքսանդր 2-Կրաու (Alexander 2-Kraux) անունը, որը շատ նման է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի անվան հնչողությանը:

Արդեն մարտի վերջին «փառատոնի կազմակերպիչների» էջերում հրապարակվել էր կատակի մասին խոստովանություն: Սակայն դա չէր օգնել իրավիճակը շտկելու հարցում, և մի քանի հազար մարդ հավաքվել էր այգում: Չսպասելով փառատոնին՝ երիտասարդները սկսել էին ինքնուրույն երաժշտություն միացնել և պարել:

Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է արել ցրվել և  տեղեկացրել է կարանտինային միջոցառումների կանխամտածված խախտման մասին: Ի պատասխան՝ «փառատոնի մասնակիցները» շշեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Դեպքի վայր են ժամանել հեծյալ ոստիկանները, հավաքվածների դեմ օգտագործվել է ջրցան մեքենա: Բացի այդ, իրավապահները բերման են ենթարկել մի քանի մարդու, նրանց ընդհանուր թիվը դեռ հայտնի չէ:

Տեղում հերթապահում են շտապօգնության մեքենաները: Առնվազն 1 ոստիկան վիրավորվել է:

Հիշեցնենք՝ մարտի 7-ին հաղորդվել էր, որ տասնյակ սեքս-աշխատողներ բողոքի ակցիա են անցկացրել Բրյուսելում`իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իրենց ֆինանսական խնդիրների վրա` կապված կորոնավիրուսային համավարակի ֆոնին իրենց գործունեության ժամանակավոր արգելքի հետ:

Այժմ Բելգիայում կարանտինը շարունակվում է: Բաց են միայն կենսական նշանակության խանութները, փակ են նաև դպրոցները:

Ըստ Worldometer-ի տվյալների՝ մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 882 հազար դեպք, որի հետևանքով մահացել է 23 հազար մարդ:



Աղբյուր