[ad_1]

«Օրերս Արագած համայնք կատարած այցի ընթացքում՝ քաղա­քացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել բուհերում առկա խնդիրնե­րի մասին և առաջարկել իր լուծումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի բու­հերի շենքերը պետք է վաճա­ռել, ապա այդ փողերով կա­ռուցել նոր ակադեմիական քաղաք: Այս մասին «Իրա­վունքը» զրուցեց բանաս­տեղծ, գրականագետ, բանա­սիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Հենրի Էդոյանի հետ:

-Պարո՛ն Էդոյան, երկրի վարչապետը հայտարարում է, որ բուհերի շենքերը պետք է վաճառել, ապա ակադեմիական քաղաք կառուցել: Որպես ԵՊՀ դասախոս՝ ինչ անուն կտաք այս ամենին:

-Պարզապես անհեթեթու­թյուն է: Այդպիսի բան չի կա­րող լինել: Այդ խոսքերին այդ­քան լուրջ մի վերաբերվեք: Երևանի պետական համալ­սարանը մի ամբողջ բանակ է, ո՞նց կարող ես այն վաճառել: Խոսում են նոր ակադեմիա­կան քաղաք կառուցելու մա­սին, երբ կկառուցեն, այն ժա­մանակ էլ թող այդ մասին խո­սեն: Երևանի պետական հա­մալսարանի շենքը մշակութային լուրջ արժեք է: Ուզում են բիզնես կենտրոններ կա­ռուցել, թող կառուցեն, բայց ոչ բուհերի հաշվին, ի՞նչ կապ ունի համալսարանի շենքն այդ ամենի հետ: Երևանի պետական համալսարանի մաս­նաշենքի հիմքը մենք ենք դրել դեռ ուսանող տարինե­րից: Անկեղծ ասած՝ այս հայ­տարարությունն ուղեղիս մեջ չի տեղավորվում:

-Մենք անընդհատ անցյա­լով ենք խոսում մշակութային կյանքի մասին: Ի վերջո, Հայաստանում այսօր կա՞ մշա­կութային կյանք:

-Մշակութային կյանք միշտ էլ կա, սակայն Հայաս­տանն այժմ մշակութային երկրի չէ:

-Իսկ այդքան հարուստ մշակութային ժառանգու­թյուն ունեցող երկիրն ինչո՞ւ այսօր մշակութային չէ:

-Այնքան հարցեր կան դրա հետ կապված, այսպես միանգամից չեմ կարող ասել: ժամանակներն այնպիսին դարձան, որ մշակույթը դարձավ ավելորդ բան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 



Աղբյուր