[ad_1]

Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների վերահսկողության ծառայությունը հայտնել է, որ երկրում «AstraZeneca» պատվաստանյութի կիրառումից ի վեր թրոմբի 30 դեպքի ահազանգ է ստացել, հաղորդում է ТАСС-ը:

Բրիտանական գերատեչության հրապարակած զեկույցում նշված է, որ երկրում մարտի 24-ից ի վեր 18.1 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է ներարկվել:

Միաժամանակ զեկույցից պարզ է դարձել, որ թրոմբի ախտանշանների ի հայտ գալու մասին ահազանգեր չեն գրանցվել «Pfizer-BioNTech» պատվաստանյութի կիրառման դեպքում: 

«Կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերի առավելությունները գերազանցում են հնարավոր բոլոր ռիսկերը»,- նշված է զեկույցում:

 



Աղբյուր